Հակոբ Ինջիղուլյանը շարունակում է ծառայությունը
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կրկին բանակում է, նա շարունակում է իր ծառայությունը: Panorama.am-ի հետ զրույցում Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն ասաց, որ ծայառում է իրենց բնակավայրին մոտ գտնվող զորամասում: Շաքային Հակոբ Ինջիղուլյանի բանակում կծառայի ևս 9 ամիս: Տիկին Գայանեի խոսքով, Հակոբն առողջական որևէ խնդիր չունի:
Հակոբը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հայտարարել էր, որ ուզում է շարունակել ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ 2014-ի մարտին Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր, իսկ հոկտեմբերի 2-ին վերադարձվել է Հայաստան:
Նախորդող հրապարակումներ՝
Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը
Մանրամասներ. Ինչպես է Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել, տեղափոխվել Բաքվի ռազմագաղութ, ենթարկվել ծեծի
Ինջիղուլյանը պատմել է գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին
Հակոբ Ինջիղուլյանի մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել. Հետազոտության արդյունքները
Բացառիկ. Հ. Ինջիղուլյանը տանն է. Սկզբից շատ դժվար է եղել, շատ վատ էր…
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ վերադարձավ Հայաստան (տեսանյութ)