Հարցազրույցներ 10:00 02/03/2015

Անհավանական հանդիպումներ՝ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետում

Հանդիպում են Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինն ու Արշիլ Գորկին: Հնչում է Մաշտոցի շարականներից, Նարեկացու տաղերից, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի, Աշոտ Արիյանի, Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից: Այս ամենը՝ մեկ բեմում և մեկ ներկայացման շրջանակում տարբեր ազգերի ներկայացուցիչների մատուցմամբ: «Զույգ արեգակներ»: Այսպես է կոչվում Ռուդոլֆ Խառատյանի բալետային նոր ներկայացումը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Panorama.am-ի հետ զրույցում բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց տարբեր ժամանակաշրջանների, արվեստի տարբեր տեսակների ու տարբեր ազգերի ներկայացուցիչների «հանդիպումը» «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման միջոցով, նաև բալետի գաղափարական առանձնահատկությունները:

-Վաղուց եմ ցանկացել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը բեմադրել: Երկու անգամ ինձ համար բեմադրել եմ, սակայն ինձ դուր չէին եկել, կարծես Նարեկացին թույլ չէր տալիս բեմ դուրս բերեմ: Այդպես էլ դրանցից ոչ մեկը չներկայացրեցի: 2014 թվականին գրեցի սցենար, որը տարբերվում էր նախորդ երկուսից: Նախքան այդ արդեն գիտեի, որ հասնում են նրան, ինչին ցանկանում եմ, դիմեցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ ներկայացնելով գաղափարը: Հավանություն տվեցին: Ներկայացման համար գումար հատկացրեցին: Նույնքան գումար էլ մեզ տվեց «Հովնանյան» հիմնադրամը: Սցենարը քննարկվել է նաև մշակույթի նախարարի հետ: Արդեն փորձերը սկսվել են: Ներկայացման մեջ դերասանների մի մասն օտարազգիներ են, մի մասն էլ հայեր՝ մեր օպերայի և բալետի թատրոնի բալետի պարողները: 2 հոգում հրավիրել եմ Ճապոնիայից, 3-ական՝ Ֆրանսիայից և Ամերիկայից, 1-ական Հունաստանից և Գերմանիայից:

-Պարոն Խառատյան, արդյո՞ք Հայաստանում չկան այդքան պարողներ, որ դրսից հրավիրելու անհրաժեշտություն է եղել:
-Ես մշտապես բողոքել եմ, որ մերոնք չգիտեն աշխատել, չեն ուզում աշխատել, սովոր չեն աշխատելու: Այս մարդիկ, որ դրսից եկել են, չգիտեն, որ կարելի է չաշխատել: Մեր պարողները, երբ գալիս են դահլիճ և տեսնում են օտարների աշխատանքը, զարմանում են՝ ինչպես կարելի է առավոտյան 10-ից մինչև ժամը հինգը, վեցն անընդհատ աշխատել: Նրանք դա ուրախությամբ են անում, հաճույքով, առանց տրտնջալու: Հասկանում են, որ դա է արդյունքի հասնելու միակ միջոցը: Մերոնք էմոցիոնալ են, ասում են՝ մենք բեմում կանենք, բայց չեն կարողանում, քանի որ առանց փորձի, առանց մկանի մեջ հիշողություն դնելու, հնարավոր չէ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ պար ցուցադրել: Հիմա աշխատում են միասին, այդ պրոցեսի ժամանակ մեր պարողների մեջ արթանանում է մրցակցության ոգին և իրենք էլ են լավ աշխատում: Բացի այդ, գաղափարական մասով օտարազգի պարողները, կարծես, դեսպաններ լիեն: Իրենց միջոցով այդ ամենը կտարածվի նաև իրենց երկրներում:

-Ինչպե՞ս են նրանք իրենց զգում մեր երկրում:
-Նրանք օտարություն չեն անում, սովոր են: Ամեն տարի մի երկրում են աշխատում: Նրանցից ոմանք եկել էին ծնողների հետ, որպեսզի ծանոթանան նաև մեր երկրին: Նրանք, իհարկե, չէին լսել Նարեկացու, հայկական երաժշտության մասին, բայց արդեն սկսել են կարդալ Նարեկացի:

-Ինչպե՞ս են նրանք զգում հայկական արվեստը, կարողանում մատուցել այն:
-Ես այնպիսի երաժշտություն եմ ընտրել՝ Մաշտոցի շարականներ, Խաչատուրյան, Բաբաջանյան, Ալան Հովհաննես (ամերիկահայ), Աշոտ Արիյան, (Կանադայից), Տերտերյան, Նարեկացու տաղեր, որ ընկալելի է ցանկացած ազգի ներկայացուցչի համար: Վերցրել եմ «Մատյան ողբերգության» տարբեր հատվածներ: Նարեկացին իր այս ստեղծագործությամբ կարողացել է դուրս գալ ազգայինից, ներկայացնել համամարդկային արժեքներ, գաղափարներ, մտքեր: Ներկայացրել եմ նաև Թորոս Ռոսլինին, Արշիլ Գորկուն, ովքեր հանդիպում են Նարեկացուն, թեև տարբեր ժամանակաշրջաններում եմ ապրել: Այսինքն ցանկացել եմ Հայաստանը ներկայացնել ժամանակից դուրս, հավերժության մեջ: Կադրեր կլինեն նաև Հայոց ցեղասպանությունից, բայց որպես կարճ էպիզոտ, որովհետև մեր հազարամյա պատմության մեջ դա մի էպիզոտ է: Մենք եղել ենք, հիմա պետք է ավելի համամարդկային արժեքներ ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր տեղն ունենալ այս աշխարհում: Դրանով ենք հաստատվելու: Նարեկացու ռիթմը շատ տարբեր է սովորական պոեզիայից: Երբ կարդում ես գրաբար, ալիքաձև ռիթմ չունի, ավելի շատ նման է, պարի լեվով ասած, հիփ-հոփի: Հիփ-հոփ խումբ եմ հրավիրել: Միաժամանակ բեմում, կողք կողքի լինելու է դասականն ու հիփ-հոփը: Այդպես նաև ցույց եմ տալիս Նարեկացու ճկուն մտածելակերպը: Ներկայացման մեջ կա պատմիչ, ով կներկայացնի գուրջիևյան սրբազան պարերի ֆորմաներ: Ձևավորումն իրենից ներկայացնելու է տիեզերական միջավայր, որտեղ ներկայացված է խորան: Խորանը Հայաստանն է: Խորանում հայտնվում է Նարեկացին իր աքլորով, որը խորհրդանշում է Քրիստոսին, զարթոնք, արև: Կլինեն նաև այլ խորհրդանշաններ վերցված Աղթամարի եկեղեցու զարդաքանդակներից: Աշխատել եմ բալետային ներկայացման մեջ հավաքել ու ներկայացնել մեր խորհրդանշանները, մեր մշակույթը, որպեսզի այդպես ներկայանանք նաև աշխարհին: Մեր ցավն այն է, որ մենք փակված ենք մնացել՝ մտածելով, թե բոլորը մեզ ճանաչում են, գիտեն հայկական մշակույթի մասին: Այսօր աշխարհում կարևոր են նրանք, ովքեր կարողանում են նոր գաղափարներ բերել, նորություն ստեղծել: Բալետը, որպես ձև, ֆորմա, ամենակարճ ճանապարհն է դեպի բացահայտումը: Եթե խոսքը պետք է թարգմանվի, բալետն ոգու շարժում է:

-Ե՞րբ է նախատեսված «Զույգ արեգակներ»-ի պրեմիերան: Այլ երկրներում ներկայացնելու ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվո՞ւմ են:
-Պրեմիերան նախատեսված է մայիսի 27-ին և 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նշեմ, որ սա օպերային թատրոնի նախագիծն է, իսկ «Բալետ - 2021» -ն աջակցում է: Այլ երկրների հետ, իհարկե, աշխատանքներ տարվում են: Մի բան ասեմ՝ եթե լավ աշխատանք լինի, հենց այդ աշխատանքը կբացի ճանապարհը:

-Այլազգի պարողների հետ այլ նախագծեր չե՞ք նախատեսում իրականացնել:
-Նրանք մինչև հոկտեմբեր մնալու են Հայաստանում: Ութ ամսով է պայմանագիրը ստորագրված: Այդ ընթացքում Միացյալ Նահանգներից մի խեորոգրաֆ եմ հրավիրել, ով կբեմադրի մեկ գործողությամբ երկու բալետ: Ինչպես նաև կբեմադրվի «Անուշ» բալետը, որը ներկայացնելու է ժողովրդական երաժշտության՝ հայկական դուդուկով, զուռնայով և ժամանակակից բալետի միացություն:

-Պարոն Խառատյան, կարծում եք՝ ե՞րբ կգա այն ժամանակը, երբ միայն հայ պարողներով կարող եք բեմադրել այս ներկայացումը: Այսինքն՝ ինչպե՞ս եք տեսնում հայ բալետի ապագան:
-Կատարողն, իհարկե, շատ կարևոր է որակի համար, պետք է տիրապետել  կատարողական այսօրվա բոլոր հնարքներին: Դրա համար լավ դպրոց է պետք: Իսկ ավելի կարևոր է ասելիքը և այն ոգին, որ պետք է արտահայտվի, դրսևորվի բեմի վրա: Նիցշեն ասում էր՝ «միշտ էլ անհատներն են արդարացրել հազարամյակները»: Նարեկացին մի ամբողջ ազգի մինչ օրս արդարացնում է: Յուրաքանչյուր ազգ պետք է մասնակցի և հարստացնի համամարդկայինն իրեն հատուկ արժեքներով և որակով: Սա է մեր նպատակը:

Նախորդող հրապարակում՝
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}