Քուրդիստանի բանվորական կուսակցության հիմնադիրներից մեկը հա՞յ է
Քրդական «gelawej.net» կայքում հրապարակվել է Սարգիս Հացպանյանի հոդվածը, որը նվիրված է օրեր առաջ Փարիզում սպանված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիրներից մեկի` ակտիվիստուհի Սաքինե Ջանսըզի հիշատակին:
Հոդվածում Հացպանյանը խոսում է Սաքինեի հայկական ինքնության մասին և գրում, որ նրան Սառա էին ասում, սակայն դա իր իսկական անունը չէր: Դա ընդամենը իր հայ տատիկի անունն էր և Սաքինեն հպարտությամբ կրում էր այն` ի նշան տատիկի ապրած ցավերի հանդեպ իր ունեցած հարգանքի և վերջինիս հիշատակը վառ պահելու համար:
Նշենք, որ հունվարի 9-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով քուրդ 3 կնոջ դիակ է հայտնաբերվել, որոնցից մեկն էլ հենց «ՔԲԿ»-ի հիմնադիրներից` Սաքինե Ջանսըզն է եղել։