Հայրիկյանը պատրաստ է հացադուլ հայտարարել, զինակիցներն են դեմ (Տեսանյութ)
Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ձախողվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հայտարարելով, որ շարունակելու է իր պայքարը:
«Ես իմ զինակիցների կարծիքը հաշվի եմ առնում, պետք է իրենց համոզեմ, որ իմ մոտեցումը ճիշտ է: Ես ծրագրել եմ, ամսի 8-ին սկսել հացադուլ՝ իշխանություններին սթափվելու և իրավիճակը ճիշտ գնահատելու, դրանից դուրս գալու ճիշտ քայլեր կատարելու հորդորով»,-ասաց Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է երկրի ղեկավարության հրաժարականը պահանջելուն, ապա Հայրիկյանի համոզմամբ, դա ոչ թե մեկ անհատ կամ կուսակցություն պետք է անի, այլ պետք է լինի հասարակական պահանջ:
«Ես առաջնորդվում եմ այն մոտեցմամբ, որ դիմացինս մարդ է, և նրա հետ մինչև վերջ խոսել մարդկային լեզվով, բացատրել, որ դու ձախողված ես»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: