ԲՀԿ պատվիրակությունը կմեկնի Չինաստան
Չինաստանի ժողովրդական հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Չինաստան է մեկնել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը:
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: