Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը
Լիբանանում նոյեմբերի 28-ին կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:
Նշված արարողությունն իր անդրադարձն է գտել նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում: