Էդուարդ Շարմազանով. «Պետք է զերծ մնալ դոլար-դրամ տատանումների վերաբերյալ ամբոխահաճո գնահատականներից»
«Դոլար-դրամի հետ կապված տատանումները մտահոգիչ են և չկա Հայաստանում որևէ քաղաքական գործիչ, որն անտարբեր լինի այդ խնդրին»,-այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադառնալով արտարժույթի տատանման խնդրին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ այդ խնդրում պետք է զերծ մնալ սիրողական, իսկ որոշ դեպքերում նաև ամբոխահաճո գնահատականներից:
«Այս հարցի քննարկումը անհրաժեշտ է, իսկ թե ինչ ձևաչափով՝ դրա շուրջ կարելի է մտածել: Հրապարակային, տեսախցիկների առջև քննարկումը չեմ կարծում, որ օգուտ կտա մեր հանրությանը»,-նշեց Է.Շարմազանովը:
Է.Շարմազանովը նշեց, որ նման խնդիրների քննարկման ժամանակ ԱԺ գործընկերների մոտ մեծ է գայթակղությունը տեսախցիկների առաջ հնչեցնել ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ:
«Մենք պատրաստ ենք դրամ-դոլար տատանումների վերաբերյալ քննարկումների և այդ հարցերին պետք է մոտենալ շատ պրոֆեսիոնալ ձևով»,-հավելեց Է.Շարմազանովը: