Ոստիկանությունը՝ չորս ծառայողների նկատմամբ կարգապահական տույժերի մասին
Այսօր տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվել են ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից երեքի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ հայտարարել նկատողություն: