Այսօր փակ կլինեն հետևյալ փողոցները
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի առնչությամբ այսօր դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
ժամը 08.00-09.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։
ժամը 09.20-10.00 - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր - Ծիծեռնակաբերդի խճուղի - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
ժամը 18.00-19.00 - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։
ժամը 19.30-20.00 - Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք։
ժամը 09.00-21.00 - Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում երթևեկության ժամանակավորապես դադարեցման մասին
- Հռոմի Պապի այցի շրջանակում Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կդադարեցվի