Միջազգային հանրությունը Աֆղանստանի համար հավաքել է 15.2 մլրդ դոլար
Բրյուսելում անցկացված դոնորային համաժողովի արդյունքներով միջազգային հանրությունն Աֆղանստանի համար հավաքել է 15.2 մլրդ դոլար: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին հայտարարել է միջազգային համագործակցության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Նևեն Միմիցան:
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում ասվում է, որ միջազգային հանրությունն ու Աֆղանստանը արտահայտել են համագործակցությունը ուժեղացնելու ձգտում՝ օգնելու այդ երկրին հասնել խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման և բարգավաճման։
Երկօրյա համաժողովին, որը բացվել էր հոկտեմբերի 4-ին, մասնակցել են 70 երկրներ և 20 կազմակերպություններ։
Նշվում է նաև, որ ԵՄ-ն դարձել է Աֆղանստանի գլխավոր դոնորը՝ երկրի համար հատկացնելով 5 մլրդ եվրո։