Ռոբերտ Հովհաննիսյանը` «Երևան Օփենի» հաղթող
Ավարտվեց «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը շատ լարված ու համառ պայքարում ընթացավ: Բավական է միայն նշել, որ վերջին` 9-րդ տուրց հետո միանգամից 8 շախմատիստներ վաստակել էին 7 միավոր:
Panorama.am-ի հետ զրույցում շախմատի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց, որ արդեն հայտնի է մրցաշարի հաղթողի անունը. լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը:
Վճռորոշ` վերջին տուրում շատ կարևոր էր Պավել Սմիրնով-Նաբաթի Տամիր պարտիան, որն ավարտվել է Տամիրի հաղթանակով, այլապես առաջին հորիզոնականը բաժին կհասներ ռուս շախմատիստ Սմիրնովին, իսկ ահա Ռոբերտ-Հովհաննիսյան - Տիգրան Լ. Պետրոսյան պարտիան խաղաղ ելք է ունեցել:
Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է հաղթողի կոչումը, 2-րդ հորիզոնականը բաժին է հասել Պավել Սմիրնովին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վիտալի Բերնադսկին: Տիգրան Լ. Պետրոսյանը 4-րդն է, իսկ Հովիկ Հայրապետյանը` 5-րդը: