Արցախի ՊՆ. Հովիվների ուղղությամբ կրակելու լուրերն ապատեղակատվություն են
«Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում:
«Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: