Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցում գնահատականները խիստ են. Արման Թաթոյան
Նախորդ տարվա հուլիսյան իրադարաձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը կհրապարակվի առաջիկայում: Լրագրողների հետ հանդիպմանը ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ զեկույցը չհրապարակվեց նախընտրական քարոզչության շրջանում, որպեսզի հնարավոր շահարկումներ չլինեն, քանի որ գնահատականները խիստ են:
Նա նշեց, որ կատարվել են փաստահավաք աշխատանքներ, կազմվել են քարտեզներ բախումների վայրերով, ոստիկանության կողմից անթույլատրելի խախտումների վայրերով:
Ա. Թաթոյանն ասաց, որ առանձին գլուխներով անդրադարձել են ոստիկանության թույլ տված խախտումներին, ակնհայտ էր, որ համատարած կերպով խախտվում էին հավաքի մասնակիցների իրավունքներն առանձին դեպքերում, հստակ վերլուծված է յուրաքանչյուր դեպք, բարձրացված է ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը, հստակ արձանագրվում է հատուկ միջոցների կիրառման հարցը, որոնք գործարկվեցին օրենքի խախտումով, վերլուծվում է լրագրողների նկատմամբ թույլ տրված խոչընդոտները, բռնության դեպքերը:
Զեկույցում անդրադարձ կա նաև Սարի թաղում հուլիսի 29-ի երթին:
«Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր դա գնում Սարի թաղի նեղ, կիսամութ փողոցներով՝ նախապես չհայտարարելով Սարի թաղի վայրը: Սարի թաղի մութ փողոցներով գնալը, կոչերը, որ գնում ենք միանալ զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Առավել մանրամասն բացված է զեկույցում: Այլ հարց է, որ ոստիկանությունն այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիները հատուկ միջոցների գործադրման արդյունքում վնասներ կրեցին»,- ասաց Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նախորդ տարվա հուլիսյան դեպքերի մասին
- Հուլիսյան դեպքերի ժամանակ տուժող ճանաչված քաղաքացիների գործերով քննությանն ընթացք չեն տալիս. Իրավապաշտպան
- Հուլիսյան դեպքերի բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ. Ա.Թաթոյան
- Հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով նախաքննությունն ավարտված է
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»