Թուրքիան փակում է իր նավահանգիստները Ղրիմից եկող նավերի համար
Թուրքիան հայտարարել է, որ փակում է իր նավահանգիստները Ղրիմից եկած նավերի համար: Անկարան նման որոշում է կայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի Թուրքիա կատարած այցից հետո:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է թուրքական Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահը:
Նրանք նշել են, որ սահմանափակումները ձեռնարկվել են Թուրքիայի արտաքին քաղաքականությունից ելնելով:
Աղբյուրը նշում է, որ թուրքական իշխանությունները որոշել են խիստ վերահսկողություն իրականացնել Բոսֆորով անցնող բոլոր նավերի նկատմամբ, անկախ այն բանից, թե ինչ բեռնվածություն ու ինչ դրոշ ունեն նավերը: