Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են կեղծ ոսկե ձուլկատորներ վաճառելու համար: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկատվությունը:
100 գրամանոց տարբեր մետաղներից պատրաստված ձուլակտորները նրանք վաճառել են ոսկու անվան տակ: Գործարքն իրականացրել են Թբիլիսիի երկաթուղային կայարանից ոչ հեռու:
Յուրաքանչյուր ձուլակտորը նրանք վաճառել են ավելի քան 4 հազար դոլարով: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է վերցնել դրանցից մեկը՝ որպես ապացույց: Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով: Նրանց մեղքը ապացուցվելու դեպքում սպառնում է 4-9 տարվա ազատազրկում: