ՄԱԿ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին
ՄԱԿ-ի փորձագետների խումբը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել «Amnesty international» իրավապաշտպան կազմակերպության թուրքական բաժնի ղեկավար Թաներ Քիլիչին: Նա 2017-ի հունիսից գտնվում է կալանքի տակ ահաբեկչության մեղադրանքով:
«Մենք անհանգստացած ենք: Ամենայն հավանականությամբ նրա կալանքը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ»,-Ժնևում հայտարարել են ՄԱԿ-ի հինգ փորձագետ:
Հունվարի 31-ին Ստամբուլի դատարաններից մեկը նրան դատապարտեց պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն դատախազը բողոքարեկց որոշումը, ինչից հետո դատարանը չեղարկեց այդ որոշումը: Նա կրկին կալանավորվեց, ժանդարմաները նրան այլ բանտ տեղափոխեցին:
«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ ազատ արձակել Թաներ Քիլիչին ու հանել նրան առաջադրված ահաբեկչության մեղադրանքը»,-ընդգծել են ՄԱԿ-ի փորձագետները:
Իրավապաշտպանի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը, նիստը նշանակվել է հունիսի 21-ին: