Ալեն Սինոնյանը տեղափոխվում է հիվանդանոց
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սինոնյանին տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը։
«Ալենին տեղափոխում են Մասիվի հիվանդանոց, պայթուցիկներից վիրավորվել է։ Նիկոլենք առաջին գծում են, վիճակը ծանր է»։
Հակաիշխանական նախաձեռնող խումբն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, վնասվածքներ ունի դեմքին և ձեռքերին, սակայն վնասվածքները լուրջ չեն։ Փաշինյանը պատրաստվում է առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադառնալ Բաղրամյան»։