ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. Շարմազանով
«ՀՀԿ խմբակցությունը վարչապետի պաշտոնում թեկնածու չառաջադրելով՝ խուսափում է զոռբայությունից, անկայունությունից, առճակատումից, Հայաստանը սև ու սպիտակի բաժանելուց, սա էր ճիշտ ճանապարհը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ մարդկանց մեջ կա մի հատված, որ դեմ էր ՀՀԿ-ին և ինչքա՞ն պետք է այդ ցույցերը լինեին. «Սա է մեր որոշումը: Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ամեն ինչի պատասխանը ցույց կտա ժամանակը»:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ, պետականամետ, քաղաքական կուսակցություն է, և բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են: ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի»,- ասաց ՀՀԿ խոսնակը: