Ալի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնում
Իրանցի խորհրդարանականները Իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահի ընտրություններում հաստատել են Ալի Լարիջանիի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Լարիջանիի օգտին են քվեարկել 279 պատգամավորներից 147-ը։ Նրա հիմնական մրցակից Մոհամմադ Ռեզա Արեֆը ստացել է 123 ձայն։ Ընտրությունների արդյունքներով Լարիջանին երրորդ անգամ կդառնա խորհրդարանի ղեկավար։
Նշվում է, որ քվեարկության առաջին փուլի արդյունքներով երեք թեկնածուներից ոչ մեկը՝ ոչ Լարիջանին, ոչ Արեֆը, ոչ էլ Համիրրեզա Հաջիբաբաին, չեն կարողացել անհրաժեշտ ձայները ստանալ։ Վերջին թեկնածուն հրաժարվել է ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել, ինչն էլ Լարիջանիին հաղթանակի հնարավորություն է տվել։