American Music Awards-ի գլխավոր մրցանակին արժանացել է Թեյլոր Սվիֆթը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ում «Տարվա կատարող» գլխավոր անվանակարգում արժանացել է մրցանակի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով մրցանակաբաշխության կայքին, գրում է, որ այդ անվանակարգում առաջադրված էր նաև Էդ Շիրանը, Imagine Dragons խումբը, ռեփեր Պոստ Մելոունը և երգիչ Դրեյկը։
Թեյլոր Սվիֆթը նաև մրցանակի է արժանացել «Լավագույն փոփ/ռոք-ալբոմ» անվանակարգում Reputation ձայնասկավառակի համար։
«Լավագույն փոփ-ռոք» կատարող է ճանաչվել Պոստ Մելոունը, «Լավագույն փոփ/ռոք դուետ կամ խումբ» անվանակարգում մրցանակը ստացել է Migos հիփ-հոփ խումբը։
«Լավագույն փոփ/ռոք-երգ» է ճանաչվել Կամիլա Կաբելոյի և ռեփեր Յանգ Տագայի Havana-ն։ Այս երգի տեսահոլովակը նույնպես ճանաչվել է լավագույնը՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում։
«Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» է ճանաչվել Կարդի Բին, «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակի է արժանացել Կամիլա Կաբելոն։
46-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայցել է նախօրեին Լոս Անջելեսի Microsoft թատրոնում։