Թրամփը հրաժարվել է մասնակցել Դավոսյան ֆորումին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել հունվարի 22-ին Շվեյցարիայում կայանալիք Դավոսյան ֆորումին։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
Երկու օր առաջ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել էր, որ հնարավոր է նախագահը հրաժարվի այցելել Դավոս այն պատճառով, որ ամերիկյան կառավարության աշխատանքը դադարեցվել է ֆինանսավորական խնդրի պատճառով։ Քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, բոլոր պետական ծառայողները գտնվում են չվճարված արձակուրդում։ Գերատեսչությունների մեծ մասը չեն աշխատում։
Անկախ Թրամփի՝ ֆորումին մասնակցությունից, միջոցառմանը ներկա է լինելու ԱՄՆ ֆինանսների նախարարը։