Վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի 17-19-ը հանրապեսպասվում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
ԱԻՆ փոխանցմամբ՝ քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, 16-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: