ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին։
«Հարգելի պարոն նախագահ,
թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:
Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարևոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:
Իտալիայի Պատգամավորների պալատը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական նամակում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը. ԱԳՆ
- Թուրքիայից Իտալիային ուղղված հայտարարությունների շքերթ է
- Իտալիայում ՀՀ դեսպան. Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը