Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերը մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը կարող են ՀՀ աձնագիր ստանալ դեսպանատներում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երկարաձգում է կառավարության որոշման գործողության ժամկետը, որով հնարավորություն է տրվում Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել համապատասխան որոշման գործողության ժամկետը։
Նախագծով առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք հետագայում ժամկետը երկարաձգելու հարց չի առաջանա, Ավետ Ադոնցը նշեց, որ ըստ անհրաժեշտության կնայեն՝ երկարաձգել, թե ոչ։
«Հաշվի ռանելով երեկվանից Սիրիայում սկսված զարգացումները, միգուցե նոր կոնցեպցիա պետք լինի մշակել»,- ասաց փոխնախարարը։