Իսրայելում Բենի Գանզը կփորձի կառավարություն ձևավորել
Իսրայելի Նախագահը հանձնարարել է ընդդիմության առաջնոր Բենի Գանցին կառավարություն կազմել: «Կախոլ-Լավան» դաշինքի առաջնորդը, Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետը, 28 օր ունի կոալիցիոն գործընկերներ գտնելու համար: Ձախ կուսակցությունների Ավոդա-Գեշերի և Դեմոկրատական միության դաշինքն արդեն հայտարարել է Գանցին սատարելու պատրաստակամության մասին: Կենտրոնամետները հնարավորություն ունեն համաձայնության գալ Արաբական Միացյալ ցուցակի պատգամավորների հետ: Այս մասին գրում է euronews-ը։
Իր պաշտոնական ելույթի ընթացքում Բենի Գանցն ասել է, որ բոլորը հուսով են, որ իրենք կկարողանանք վերջ տալ տիրող քաղաքական քաոսին:
«Բոլորը պահանջում են, որ մենք երկիրը վերադարձնենք նորմալ, չափված, անվտանգ, հանգիստ կյանքի: Ամբողջ պետությունը ցանկանում է ազատ շնչել»,-ասել է Գանցը։
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ կաբինետ կազմելու մանդատը ստացավ ոչ թե Բենյամին Նեթանյահուն, այլ մեկ ուրիշը: Ընտրություններից հետո գործող վարչապետին չհաջողվեց կառավարություն կազմել և այդ իրավունքն անցավ Գանցին։
Գանցի ձախողման դեպքում իսրայելցիներն այս տարի երրորդ անգամ արդեն կգնան ընտրատեղամասեր։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել. ի՞նչ է լինելու
- Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կառավարություն ձևավորել