Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններին
Հունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան։
Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։
Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:
«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզում ենք օգտագործել նոր ներդրումների հնարավորությունները, նոր ձեռնարկություններ բացել և նոր շուկաներ մուտք գործել», - նշել է Միհալի Վարգան