Սիրիական բանակը թուրքական անօդաչու է խոցել
Սիրիական բանակը Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքի շրջակայքում գնդակոծել է թուրքական անօդաչու թռչող սարքը։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով «Al-Ikhbariya» հեռուստաալիքին։
Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ Իդլիբում խոցել է սիրիական «L-39» ինքնաթիռը։
Իդլիբում իրավիճակը սրվեց, երբ «Խայաթ Թահրիր ալ-Շամ» խմբի ահաբեկիչները փետրվարի 27-ին լայնածավալ հարձակում սկսեցին Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: Սիրիական բանակը փոխադարձ կրակ է բացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրետակոծվել են նաև Թուրքիայի զինված ուժերը, որոնք չպետք է այնտեղ լինեին: Արդյունքում զոհվել է 36 թուրք զինվոր:
Սպանված զինծառայողների մասին տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո, ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել սիրիական զորքերի կողմից լիակատար հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ, և ապահովվել է զոհվածների և վիրավորների անվտանգ տարհանումը Թուրքիա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան սիրիական ինքնաթիռ է հրթիռակոծել
- Պեսկովը՝ Իդլիբում ռուսական և թուրքական զորքերի առճակատման ռիսկի մասին
- Իդլիբի արյունալի հանգույցը` Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ