«Հրապարակ». Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը և դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում ձևավորվող նոր իշխանությունների հարաբերությունները և պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թևակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։ Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։
Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը և դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում։
ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագիր ստրագրելու մասին։ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք. ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։
Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»,- ասել է նա ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, և սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։ Բայց ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում։
Հրապարակումները հեռացվել են, սակայն Բաբայանը հասկացրել է, որ ինքն ինչ ուզի, կարող է հայտարարել, ոչ մեկը չի կարող դա պաշտոնական տեսակետ համարել, քանի որ Արայիկ Հարությունյանը վերջերս հրամանագիր է ստորագրել, որ արտաքին քաղաքականության հարցերում պաշտոնական դիրքորոշում կարող են հայտնել միայն նախագահը և արտաքին գործերի նախարարը։ «Բաբայանը որոշել է «տերն ու ծառան» խաղալ Արայիկ Հարությունյանի հետ և առաջիկայում էլ Հարությունյանի հրամանագրի «ինադու» հայտարարություններ անել»,- ասաց արցախյան մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում