ՀՀ կառավարությունում պետք է բոլոր արխիվային նյութերն ու քարտեզները հանեն ու դնեն քննարկման սեղանին. Լևոն Գալստյան
«Բնապահպանական ճակատ» հասարակական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքի իր հրապարակել է Սոթքի հանքավայրի քարտեզը և գրել.
«1954թ-ի 1։25 000 մասշտաբի տեղագրական քարտեզից Սոթքի հանքավայրի հատվածն է սա։
Ընդհանրապես լեռնային երկրներում սահմաններն անցկացնում են ջրահավաք ավազաների ջրբաժաններով։ Այստեղ հենց այսպես է արված ու հանքի մի մասը հայտնվել է ջրբաժանից այն կողմ։ Բայց մենք ունենք շատ հատվածներ Վայոց ձորում և Սյունիքում, որտեղ ջրբաժանի հանգամանքը խախտված է ի վնաս մեզ ու սահմանը սխալ է անցկացված Սովետական միության տարիներին՝ մեր գետերի ջրահավաք ավազանների որոշ փոքր մասեր փոխանցելով Ադրբեջանին։
Հիմա ՀՀ կառավարությունում պետք է լուրջ զբաղվեն այս հարցերով ու բոլոր արխիվային նյութերն ու քարտեզները հանեն ու դնեն քննարկման սեղանին։ Մի ձև իրենց հասցրեք այս տեղեկությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. Վարոսյան
- Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք․ վարդապետ Բաղումյանը՝ Սոթքի հանքի մասին