Ախալքալաքում ճնշումներ են գործադրվել որոշ կուսակցությունների վրա
Վերջին օրերին Վրաստանում մի քանի կուսակցություն բարձրաձայնել է Ախալքալաքում և Նինոծմինդայում իրենց ներկայացուցիչների վրա ճնշումների ու սպառնալիքների մասին: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Լելո» կուսակցության համամասնական ցուցակն, օրինակ, լքել են չորս անդամները՝ Համայակ Զաքարյանը, Հայկուշ Չոլախյանը, Վարդանուշ Զաքարյանը և Արմենակ Չոլախյանը: Վերջիններս դիմում են ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով՝ իրենց թեկնածությունը հանելու նպատակով:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարցի շուրջ խոսել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ընդդիմադիր այս ուժի անդամները լքել են Թեթրիծղարոյի և Ախալքալաքի սակրեբուլոների համամասնական ցուցակը:
Մինչ այս նման դեպքեր եղել են Գախարիայի և «Միացյալ ազգային շարժման» կուսակցությունների հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
- Վրաստանի արտաքին քաղաքականությունը ռիսկի տակ. ինչու է իշխանությունը հրաժարվել 75 մլն եվրո օգնությունից