Քաղաքական 16:09 20/12/2021 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականում այնտեղ չէ, ինչ ներկայացվում է հանրությանը

Panorama.am-ի հարցերին պատասխանում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հարց-Հայաստանը և Թուրքիան հարաբերությունները կարգավորելուն ուղղված երկխոսություն են սկսում։ Կողմերն այդ նպատակով ներկայացուցիչներ են նշանակել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի արդյունքներ կարող են ունենալ Անկարան և Երևանը այս գործընթացի ավարտին։

Պատասխան- Պետք է ասել, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ բավական առաջ են գնացել երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու գործում։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ գործընթացն իրականում այնտեղ չէ, ինչ ներկայացվում է հանրությանը։ Հակառակ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել այն փաստը, որ թուրք պաշտոնյաների հետ շփման մասին պարբերաբար ի հայտ եկող տեղեկությունները հերքող ՀՀ իշխանությունները հանկարծ այդքան մեծ ոգևորությամբ են ընդունում Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և բառացիորեն մի քանի օրվա ընթացքում համարժեք քայլերով Ռուբեն Ռուբինյանին նշանակում Հայաստան-Թուրքիա երկխոսության Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Պարզ է, որ սա նոր գործընթաց չէ և, մեծ հաշվով, այդտեղ ամեն ինչ վաղուց արդեն որոշված է՝ Հայաստանն ու Թուրքիան շուտով կհայտարարեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու մասին։ Նախապայմաններ, հավանաբար, չեն լինի։ Պատճառն էլ պարզ է՝ Թուրքիայի առաջ բերած նախապայմանները փաստացի արդեն ակտուալ չեն. թուրք-ադրբեջանական դաշինքը հաղթել է 44-օրյա պատերազմում, Արցախի պահպանված տարածքները հիմա արդեն մեծ վտանգ չեն ներկայացնում թշնամու համար, Անկարան ու Բաքուն այս պահին միանգամայն այլ խնդիրներ են լուծում։

Հարց-ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում մեր երկիրը կներկայացնի Ազգային Ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ Ձեզ, նա հարմա՞ր թեկնածու է այս գործի համար։

Պատասխան- Ըստ ինձ, նա միակ թեկնածուն էր։ Կամ միակներից մեկը։ Հասկանու՞մ եք՝ Փաշինյանի իշխանությունն ընտրության հնարավորություն չունի։ Ի վերջո, հեշտ բան չէ պետության ու ժողովրդի դեմ գործելը։ Փառք Աստծո, նման կերպարները Հայաստանում այդքան էլ շատ չեն։ Այդ է պատճառը, որ տարբեր պաշտոններում Փաշինյանը նշանակում է ոչ թե մասնագետների, այլ նրանց, ովքեր համաձայնվում են ստանձնել այդ պաշտոնը։ Բավական է հիշել միայն այն փաստը, որ պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը ամիսներ շարունակ արտաքին գործերի նախարարի ոչ մի թեկնածու չէր գտնում։ Ստիպված ԱԽՔ Արմեն Գրիգորյանին փորձեց նշանակել այդ պաշտոնին, բայց դա էլ չստացվեց։ Կարծում եմ՝ արտաքին ճնշման պատճառով։ Իսկ հիմա միջազգային հարթակներում Արարատ Միրզոյանն է ներկայացնում Հայաստանի շահը։ Դե հիմա եթե Փաշինյանը վարչապետ է, իսկ Միրզոյանը՝ արտգործնախարար, ուրեմն Ռուբինյանն էլ թող Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացի մեր բանագնացը լինի։ Միևնույն է՝ պարզ է, որ նշվածներից և ոչ մեկը ո՛չ հայկական շահի պաշտպան է, ոչ էլ հասկանում է, թե ինչ է նշանակում հայկական շահ։

Հարց- Դուք ասացիք, որ Բաքուն և Անկարան այս պահին միանգամայն այլ խնդիր են լուծում։ Ի՞նչ նկատի ունեք։ Որո՞նք են նրանց տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները։

Պատասխան- Եթե կարճ, ապա Հարավային Կովկասում թուրքական գործոնի ուժեղացումը։ 44-օրյա պատերազմի արդյունքներով Թուրքիան կարողացավ ռազմաքաղաքական գործոն դառնալ մեր տարածաշրջանում։ Աջակցելով Ալիևին Արցախի դեմ պատերազմում՝ Էրդողանիի կառավարությունը դարձավ Ադրբեջանի արտաքին և անվտանգային քաղաքականության փաստացի թելադրողը։ Հիմա Թուրքիան հաջորդ քայլն է անում և, բառի բուն իմաստով, գալիս Հարավային Կովկաս։ Իսկ դրա համար նրան պետք է նվազագույնը՝ բաց սահմաններ, կոմունիկացիաներ, տարատեսակ ենթակառուցվածքներ։ Հընթացս պաշտոնական Անկարան ամեն ինչ անելու է, որպեսզի նախ թուլացնի, իսկ ապագայում նաև իսպառ չեզոքացնի այլ աշխարհաքաղաքական խաղացողների՝ հատկապես Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում։ Չեմ բացառում, որ այդ խնդիրը լուծելու համար Թուրքիայի իշխանությոնները որոշ ժամանակ անց սկսեն սիրաշահել հայ հանրությանը։ Դրա համար խնդրում եմ՝ չզարմանաք, եթե շուտով որոշ շրջանակներ կրկին սկսեն համոզել մեր ժողովրդին, որ թուրքն այլևս նախկինը չէ, քաղաքակիրթ է և այլն։ Այս ամենը լինելու է։ Անպայման է լինելու։

Հարց-Այդ պարագայում ինչու՞ են Ռուսաստանի իշխանություններն այդքան հետաքրքրված տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման և կոմունիկացիաների ապաշրջափակման գործում։ Արդյո՞ք Մոսկվան չի նկատում Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացման վտանգները։

Պատասխան- Դժվար է միանշանակ ասել, թե ի՞նչ է իրականում այդ հարցի շուրջ մտածում Ռուսաստանը։ Համենայն դեպս, այնտեղից մենք շատ տարբեր գնահատականներ ենք լսում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն բազում խնդիրներ, բայց նրանք փորձում են կենտրոնանալ ոչ թե այդ խնդիրների, այլ հնարավորությունների վրա։ Համենայն դեպս, մենք պետք է լավ հասկանանք, որ ռուս-թուրքական քաղաքական օրակարգը շատ ծավալուն և բազմաբովանդակ է։ Այն ամենևին էլ չի սահմանափակվում մեր տարածաշրջանով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ հատկապես Թուրքիան որոշումներ կայացնելիս մեծապես ազդվում են այլ տերությունների տարածաշրջանային քաղաքականությունից ու մոտեցումներից։ Դրա համար, եթե անգամ Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայի ակտիվությունից Հարավային Կովկասում, իսկ ես համոզված եմ, որ դա հենց այդպես էլ կա, այնուամենայնիվ Կրեմլը փորձում է հարթեցնել սուր անկյունները և թույլ չտալ, որպեսզի պատմական այս փուլում Թուրքիան մեր տարածաշրջանում բաց պայքար սկսի Ռուսաստանի դեմ։ Արդյունքում, մենք դառնում ենք այնպիսի մի իրողության ականատես, երբ կողմերի խոսքն ու գործը ռեալ հակասում են միմյանց։ Իրականում թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան շտապում են։ Շատ են շտապում։ Երկու կողմն էլ ցանկանում է, որպեսզի տարածաշրջանային կոմունիկացիաները լինեն իրենց վերահսկողության տակ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում չէին սպասում, որ այդ հարցում իրենք խնդիրներ կունենան։ Իսկ Թուրքիան էլ իր անսպասելի հաջողություններից է ոգևորված։ Սա իրական մրցակցություն է, որտեղ Ռուսաստանից և Թուրքիայից բացի ասելու խոսք ունեն նաև Իրանը, Չինաստանը, Արևմուտքը։ Ես չգիտեմ, թե ինչպես կհանգուցալուծվի աշխարհաքաղաքական այս թնջուկը, բայց ուզում եմ հստակ ասել, որ այն կենսական սպառնալիքներ է պարունակում մեր պետության համար։ Եվ ոչ միայն մեր։ Ռուսաստանն էլ կորցնելու շատ բան ունի այս պատմության մեջ։

Հարց -Կարո՞ղ է արդյոք Ձեր նկարագրած իրավիճակը նոր պատերազմների առիթ տալ տարածաշրջանի երկրներին։

Պատասխան- Այդ սցենարը երբեք չի կարելի բացառել։ Ցավոք, պատերազմի սպառնալիքն իսկապես տեսանելի է։ Ավելին ասեմ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո պատերազմը չի վերսկսել զուտ այն պատճառով, որ տարածաշրջանային այդ դիմակայության կողմերից մեկը՝ Հայաստանը, ինչ-որ պահից սկսած պարզապես հրաժարվեց սեփական շահերի, անվտանգության և նույնիսկ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պայքարից։ Թշնամին առանց պատերազմի ստանում էր և շարունակում է ստանալ այն, ինչ ուզում է։ Արդյունքում մեր երկիրը դուրս մնաց բոլոր տիպի գործընթացներից՝ սեփական ճակատագիրը տնօրինելու գործը թողնելով բացառապես ուրիշներին։ Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարություններում Հայաստանն այլևս չկա։ Հետևաբար պատերազմ լինել-չլինելու հավանականության վրա էլ մենք չենք կարող ազդել։

Հարց -Այսինքն անվտանգության հարցում մենք հիմա ստիպված ենք ապավինել Ռուսաստանի՞ն։ Այլ դաշնակիցներ կամ մեխանիզմներ չկա՞ն։

Պատասխան- Հայկական պետությունների անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերակատարությունը միշտ է շատ մեծ եղել։ Հիմա՝ առավել ևս։ Բայց կան կարևոր նրբություններ, որոնք մենք պետք է լավ հասկանանք։ Նախ այն, որ աշխարհի ոչ մի ուժ չի կարող մեր խնդիրների լուծման միակ գործոնը լինել։ Ռուսաստանը կարող է փրկօղակ նետել մեզ դժվար պահին, բայց մենք պետք է բռնվենք այդ փրկօղակից և փորձենք ափ դուրս գալ։ Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը հենց այդպես էլ վարվել է՝ փրկօղակ է նետել մեզ։ Իսկ ի՞նչ արեցին ՀՀ իշխանությունները։ Օգտվեցի՞ն արդյոք ընձեռած հնարավորությունից։ Իհարկե՝ ոչ։ Ընդ որում, ես պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ ՀՀ սահմանների անվտանգությանը տրված երաշխքիների ու մեր բոլոր ուժերը Արցախում կենտրոնացնելու հնարավորության մասին։ Հիմա եթե ՀՀ իշխանությունները գործել և գործում են մեր պետական շահի դեմ, ումի՞ց և ի՞նչ ակնկալել այդ իրավիճակում։ Պատերազմի օրերին գրեթե ուղիղ տեքստով էին Հայաստանին ասում՝ ճանաչեք Արցախի անկախությունը։ Ճանաչեցի՞նք։ Ոչ։ Դե ուրեմն պետք չէ զարմանալ, որ աշխարհը ստիպված է ընդունել պատերազմի արդյունքները։

Երկրորդ կարևոր նրբությունը, որին ուզում եմ պարտադիր անդրադառնալ, այն է, որ Ռուսաստանը լինի, ԱՄՆ-ն, թե ցանկացած այլ երկիր, նրանք բոլորը պաշտպանում են ոչ թե իրենց դաշնակիցների, այլ սեփական շահերը։ Թվում է՝ ասածս պարզ ճշմարտություն է, բայց արի ու տես, որ այն ընկալելի չէ մեր հասարակության լայն զանգվածների համար։ Եթե բանը թողնենք ռուսական, ամերիկյան կամ, օրինակ, չինական երաշխիքներին, ապա Հայաստանը գոյություն կունենա զուտ այն սահմաններով, որոնք անհրաժեշտ են այդ տերությունների տարածաշրջանային շահերը սպասարկելու համար։

Հարց -Շատ լավ։ Եկեք հիմա խոսենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Տարին ավարտվում է Փաշինյանի ու Ալիևի՝ միմյանց հետևած երկու հանդիպումներով՝ Սոչիում և Բրյուսելում։ Միջնորդների և նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խոսքում լավատեսության նոտաներ են զգացվում։ Ըստ Ձեզ, ի՞նչ են քննարկում Փաշինյանն ու Ալիևը այդ հանդիպումների ընթացքում։

Պատասխան- Հայաստանի պարտության օրակարգը։ Ես իհարկե ցավում և ներողություն եմ խնդրում այսչափ միանշանակ և կտրուկ պատասխանի համար, բայց ուրիշ ի՞նչ կարող է Ալիևը քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եկեք երես չդարձնենք ճշմարտությունից։ Ի՞նչ է փոխվել Ալիևի համար 2020թ. նոյեմբերի 9-ից հետո։ Հայաստանը վերականգնե՞լ է իր ուժերը։ Ավելի մարտունա՞կ է դարձել։ Թե՞ դիվանագիտական դաշտում է ինչ-որ հաջողություններ ունեցել։ Ոչ։ Միակ բանը, որ պատերազմից հետո արել է Հայաստանը՝ դա պատերազմի արդյունքները արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից ընդունելն ու փաստացի հաստատելն է եղել։ Ուրեմն ինչու՞ պիտի Ալիևը Փաշինյանի հետ ուրիշ օրակարգ քննարկեր։

Այլ բան է, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի պահանջները որպես Հայաստանի ցանկություն են ներկայացնում և հայտարարում, որ շահագրգռված ենք սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացով։ Որ այդ մենք ենք ուզում բացել տարածաշրջանային կոմունիկացիաները, մենք ենք ցանկանում հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և այլն, և այլն։ Վաղն էլ կհայտարարեն, թե հայ ժողովրդի շահերից է բխում Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին։ Չնայած դա էլ են արդեն, կարծես, հայտարարել։

Ի դեպ, բոլոր այս նշածս կետերը՝ սահմանագծումն ու սահմանազատումը, ճանապարհների կառուցումը և այլն, արդեն իսկ կյանքի են կոչվում։ Այս հարցում ևս, ինչպես թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի պարագայում է, հանրությունն ամեն ինչի մասին պոստֆակտում է տեղեկանում։ Ալիևն ու Փաշինյանը այս խնդիրներում նույնպես բավական հեռու են գնացել։

Հարց-Բայց դրա հետ միասին մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում բավական խնդրահարույց հարցեր կան։ Սահմանում իրավիճակը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Իսկ բոլորովին վերջերս Սիսիանի հատվածում ռազմական լուրջ բախումներ տեղի ունեցան։

Պատասխան-Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն կարգավորվելու։ Ես խոսում էի ոչ թե երկու երկրների, այլ դրանց ղեկավարների հարաբերությունների մասին։ Ահա այդ հարթության մեջ է, որ ամեն ինչ կամ հստակեցված է, կամ հստակեցման փուլում։ Դե իսկ Ձեր նշած բախումներն էլ, հաճախ, միանգամայն այլ՝ հանրության համար անտեսանելի խնդիրներ են լուծում։ Օրինակ, «փաթեթավորում» են երկու երկրների իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, կամ երրորդ երկրի՝ առավելապես Ռուսաստանի դեմ քաղաքական դեմարշ են։ Ես իհարկե դեմ չեմ նման դեմարշների, ավելին՝ կարծում եմ, որ դրանք հաճախ անհրաժեշտ են, բայց ոչ այն դեպքում, երբ երկիրդ կառավարվում է կապիտուլյանտի կողմից։

Հարց -Փորձենք ամփոփել, պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ ուղեբեռով ենք մենք հրաժեշտ տալիս անցնող տարուն և գնում դեպի 2022թ.։ Խոսքս աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումների մասին է։

Պատասխան- Մեր տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական մրցակցության հիմնական կենտրոններից մեկը։ Այստեղ բախվել են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի, Միացյալ Նահանգների, Չինաստանի և տարածաշրջանային պետությունների շահերը։ Ինչպես արդեն նշեցի, ես չգիտեմ, թե ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հակամարտությունը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանը շահելու հիմնական հավակնորդն է։ Մոսկվան ամեն ինչ անելու է, որպեսզի հետխորհրդային տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն ծրագրերն իրենց մեջ ներառեն նաև ամբողջ Հարավային Կովկասը։ Հատկապես Ադրբեջանը։ Եթե հետևել եք ՌԴ փոխվարչապետի՝ վերջերս Բաքվում արած հայտարարություններին, ապա վստահորեն նկատել եք, որ Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ անդամակցություն է առաջարկում։ Բայց դրա հետ միասին պետք է նկատել, որ Մոսկվայի ծրագերը Հարավային Կովկասում այնքան էլ հարթ չեն ըթանում։ Դրա համար էլ ռուսական կողմը շտապում է։ Եվ այդ շտապողականության մեջ, օրինակ, նույն Թուրքիային այնպիսի զիջումներ անում, որոնք պարզապես անհնար են դարձնում Ռուսաստանի նախնական ծրագրերի իրագործումը մեր տարածաշրջանում։ Այդ ամենը պաշտոնական Մոսկվան փորձում է կոմպենսացնել այլ նախաձեռնություններով, բայց կրկին՝ հակազդեցությունը շատ մեծ է, հաճախ՝ անհաղթահարելի։

Թուրքիան, իր հերթին, փորձում է առավելագույնս օգտվել Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում թուրք-ադրբեջանական դաշինքի տարած հաղթանակից։ 2020-ին Թուրքիան դարձավ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական զարգացումների կարևոր դերակատարներից մեկը։ 2021-ին նրանք ամրապնդեցին իրենց դիրքերն այդ դերում, իսկ 2022-ից սկսած փորձելու են վիճարկել Ռուսաստանի առաջնայնությունը մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումներում։ Բնական է, որ Թուրքիայի նման ակտիվությունը մտահոգություններ ու հարցեր էր առաջացնելու տարածաշրջանային մեկ այլ կարևոր ուժի կենտրոն Իրանում։ Արդյունքում մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին Իրանի լայնածավալ զորավարժությունները։ Իրականում տարածաշրջանը եռում է։ Եվ որքան ուշ նոր հաստատվի նոր ստատուս-քվոն, այդքան ավելի մեծ կլինեն այս իրավիճակից բխող վտանգները։ Վերոնշյալ մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ հատկապես այն, որ Հայաստանում չկա պետական և ազգային շահեր պաշտպանող իշխանություն, այդ վտանգները մեր երկրի համար առավել իրական ու շոշափելի են դառնում։ Հայաստանը պարզապես պարտավոր է սուբյեկտայնության որոշ աստիճան ունենալ։ Հակառակ պարագայում լավագույն ճակատագիրը, որ սպասում է մեր երկրին, գաղութացումն է։ Վստահեցնում եմ՝ պոտենցիալ գաղութացնողներից ոչ բոլորն են ցանկանում Հայաստանն այդ վիճակում տեսնել։ Բայց, ինչպես քիչ առաջ ասացի, մինչև հայ ժողովուրդն այդ ճակատագրից խուսափելուն ուղղված քայլեր չանի, ոչ ոք չի կարող օգնել մեզ։ Նման քայլերից առաջինը պետք է կապիտուլյանտների այս իշխանության հեռացումը դառնա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}