Հասարակություն 14:55 24/06/2022 Հայաստան

Պետության պատասխանները չեն մեղմում բիոլաբորատորիաների վերաբերյալ հասարակության մտահոգությունները

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՀՀ քաղաքացիենրի շրջանում մեծացել են մտահոգությունները Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիների գործունեության վերաբերյալ: Բանն այն է, որ նման լաբորատորիաների խնդիրը վեր են հանել ՌԴ զինվորականները, որոնց վերահսկողության տակ են անցել Ուկրաինայում գործող նման կենտրոնները, ինչին արձագանքել էր նաև ԱՄՆ-ը:

Խնդիրն այն է, որ նման լաբորատորիաները զգալի աջակցություն են ստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտից, այլ ոչ թե՝ առողջապահական կառույցներից: Այս հանգամանքը, բնականաբար, ՀՀ քաղաքացիների առաջնային մտահոգության առարկա էր դարձրել դրանց գործունեության նպատակների և անվտանգության հարցերը:

Կառավարությունում կազմակերպված ճեպազրույցներից մեկի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքում  բոլոր լաբորատորիանը գործում են ՀՀ օրենսդրության հիման վրա:

Panorama.am-ը հասարակության հուզող այդ հարցերի պարզաբանումները ստանալու նպատակով պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին, որից հետո՝ ՀՀ առողջապահության նախարարությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից Panorama.am-ին պատասխանել էին. «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ տվյալ հարցման հասցեատերը Վարչապետի աշխատակազմը չէ, առաջարկում ենք դիմել համապատասխան գերատեսչություններ»:

Խնդիրն այստեղ այն է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով(որին հղում էր արել Panorama.am-ն իր հարցման մեջ) սահմանված է, որ եթե հարցի պատասխանը դուսր է պատասխանող պետական մարմնի լիազորության շրջանակից, ապա վերջինս լրատվամիջոցի նամակները կա՛մ պետք է վերահասցեագրի լիազոր մարմիններին, կա՛մ պատասխան նամակում հիշատակի հասցեատեր գերատեսչության անունը: ՀՀ վարչապետի աշխատակազմը չէր պահպանել օրենքի վերոհիշյալ երկու պահանջը: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ լրատվամիջոցների հետ աշխատելու օրենսդրական այս պահանջը հետանկախ Հայաստանում ՀՀ թիվ մեկ պետական կառույցը՝ Նախագահի աշխատակազմը, մշտապես պահպանել է:

Panorama.am-ը երկրորդ պաշտոնական գրությունն ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարությանը:

Հարցման մեջ ասվում է. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե Ձեր ղեկավարած նախարարությունում արտասահմանյան գիտահետազոտական, առողջապահական, մոնիթորինգային ինստիտուտների քանի՞ մասնաճյուղ(լաբորատորիաներ) է գրանցված, որոնք գործում են ՀՀ օրենքների շրջանակներում:

Խնդրում եմ ներկայացնել այդ կազմակերպությունների (լաբորատորիաների) անվանումները և գործունեության ուղղությունները:

Կենսաբանական լաբորատորիաները Ձե՞ր նախարարության ենթակայության տակ են:

Եթե այո, ապա այդ կազմակերպություններն ի՞նչ են ուսումնասիրում կամ արտադրում և արդյո՞ք վերահսկվում է նրանց գործունեությունը՝ հայրենական օրենսդրությամբ սահմանված առողջապահական, շրջակա միջավայրի վրա ազդեցության և անվտանգության այլ նորմերի պահպանման պարտավորությունների կատարման առումով»:

Առողջապահության նախարարությունը պատասխան գրությամբ հավաստիացրել է, որ նախարարության ենթակայությամբ արտասահմանյան գիտահետազոտական, առողջապահական, մոնիթորինգային ինստիտուտների մասնաճյուղեր(լաբորատորիաներ) չկան:
ԱՆ-ից հայտնել են, որ «Կենսաբանական լաբորատորիաներ» եզրույթ ՀՀ օրենսդրությունում չկա, այլ կան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որտեղ իրականացվում են կենսաբանական գործոնի նկատմամբ ախտորոշիչ  հետազոտություններ՝ մանրէաբանական,վիրուսաբանական, մակաբուծաբանական, շճաբանական, մոլեկուլյար-գենետիկ մեթոդներով:

Մեր հարցին, թե առողջապահական, շրջակա միջավայրի վրա ազդեցության և անվտանգության այլ նորմերի պահպանման նկատմամաբ պատշաճ վերահսկողություն իրականացվում է, թե ոչ՝ նախարարությունից պատասխանել են, որ այդ գործունեությունը վերահսկվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Վարչապետի աշխատակազմի, առավել ևս Առողջապահության նախարարության տրամադրած պատասխանները ոչ միայն չեն փարատում քաղաքացիների մոտ եղեծ մտահոգություններն, այլ ավելի են խորացնում դրանք:

Խնդրի վերաբերյալ դեռ 2020թ հունիսիսն Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հրապարակել էր Հայաստանում գործող բիոլաբորատորաների վերաբերյալ հետազոտություն, որում հաստատվում էր դրանց առկայությունը և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից ֆինանսավորումը: 

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA») շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:

Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական և գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, և կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից և ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագիրը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․ Իջևանում, Երևանում և Գյումրիում։

Երևանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին ևս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ ՀՀ կառավարության և իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը»։


Բայց այստեղ անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի  աջակցությունը ստացող այդ լաբորատորիաների գործունեության թափանցիկության մասին հարցերը:
Հասարակության շրջանում մտահոգություններ կան, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները Հայաստանի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն  և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) հետ աշխատանքի հարցում, որոնք օգտագործվում են կենսաբանական զենքի մեջ:

Խնդրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների մտահոգությունները և կասկածները մեղմելու համար ՀՀ իշխանություններն առնվազն պետք է թափանցիկ դարձնեն նման լաբորատորիաների գործունեությունը, այլ ոչ թե դրանք շրջապատեն փշալարերով, ինչպես Վանաձորի մասնաճյուղում է:

Այս խնդիրը նաև մտահոգում է ՌԴ-ին, որն այդտեղ  ռիսկեր է տեսնում, դա էր պատճառը, որ այս տարվա ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ տեղ գտավ հատուկ կետ, հետևյալ բովանդակությամբ. «Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար»:

Պատրաստաց՝ Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}