«Փաստ». Երևանի քաղաքապետարանը բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրի
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:
Նախնական, որովհետև նույնիսկ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»: Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին հատկացնել 200 հազարական դրամ:
Իսկ թե ինչպես և երբվանից է քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա օրերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ էր կատարվել հաղորդավարուհու և նրա երեխայի հետ
- «Հրապարակ». ԱԺ-ն բարդ ընտրության առաջ է կանգնած
- «Փաստ». Վեկտորի փոփոխություն է տեղի ունենում
- «Ժողովուրդ». Ձգձգելով՝ փորձում են փրկել նախկին մարզպետի որդուն
- «Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունում որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ
- «Փաստ». Բաքուն պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է դիզել ԱԽ քարտուղարը
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում
- «Փաստ». Իշխանությունը «վիճելի՞» է համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը
- «Ժողովուրդ». ԱԺ նիստերը թեժ են լինելու
- «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան