«Ժողովուրդ». Ինչ էր կատարվել հաղորդավարուհու և նրա երեխայի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա հունիսին առեղծվածային պայմաններում Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք, հարազատները, ինչպես նաև ամուսինը։
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից անցել է գրեթե մեկ ամիս, և Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս ցավալի դեպքը շատերի մոտ հարցեր առաջացրեց, թե ինչ է կատարվել հաղորդավարուհու և նրա երեխայի հետ, որ նրանք ցած էին նետվել պատուհանից: Նետվե՞լ էին, թե՞ նետել էին նրանց:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ Ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացած կինը հաղորդավար և բլոգեր Օվսաննա Սողոյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱԺ-ն բարդ ընտրության առաջ է կանգնած
- «Փաստ». Վեկտորի փոփոխություն է տեղի ունենում
- «Ժողովուրդ». Ձգձգելով՝ փորձում են փրկել նախկին մարզպետի որդուն
- «Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունում որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ
- «Փաստ». Բաքուն պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է դիզել ԱԽ քարտուղարը
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում
- «Փաստ». Իշխանությունը «վիճելի՞» է համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը
- «Ժողովուրդ». ԱԺ նիստերը թեժ են լինելու
- «Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները