Ստեփանակերտի ոստիկանությունը պատգամավորին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ստացել
Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեցին հիվանդանոցից՝ նշելով, որ նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն տիրապետում:
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից կապիտան Աբրահամյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Հայկ Խանումյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում են ստացել:
«Հենց նոր հաղորդում ենք ստացել Հայկ Խանումյանին ծեծելու վերաբերյալ, պետին զեկուցել ենք, համապատասխան ծառայողները մեկնում են հիվանդանոց՝ հանգամանքները ճշտելու համար», -փոխանցեց ոստիկանության ծառայողը: