ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին
Ազգային ժողովում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ փակ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջարկած թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը, որի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ` 13, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդան Բոստանջյանը («Ծառուկյան» դաշինք), որին կողմ է քվեարկել 85, դեմ՝ 7 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17: Քվեաթերթիկներից 4-ը ճանաչվել է անվավեր:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ`11, անվավեր`2:
Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ`16:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է 78 քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդևան Գրիգորյանը («Ծառուկյան» դաշինք), որի թեկնածությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ` 6 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 1, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովի գնահատականները՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ական թեկնածուներին
- Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակաշառքի դեմ. Զեյնալյանը՝ Թովմասյանին
- Վերջին տարվա ընթացքում ռազմական բնագավառում լուրջ ծավալի աշխատանք է իրականացվել. Կ. Նահապետյան
- Պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները. Մանե Թանդիլյան
- Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել