Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանը կվիրահատվի. ՔԿՎ
ՌԴ-ից Հայաստան տեղափոխված և այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Հրաչյա Հարությունյանն անցել է բժշկական հետազոտություն, նրա մոտ հայտնաբերվել է լիպոմա (ճարպից կազմված բարորակ ուռուցք): Panorama.am-ին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից տեղեկացրին, որ կհետազոտվի, անհրաժեշտության դեպքում կվիրահատվի:
ՔԿՎ-ից նաև նշեցին, որ ընդհանուր առմամբ, Հարությունյանի առողջական վիճակը բավարար է, առանձնապես բողոքներ չունի:
Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով:
2017 թ. հուլիսի 20-ին նա ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանն այցելել է Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին
- Հրաչյա Հարությունյանն առայժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
- Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար