ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը և Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը սկսում են նոր նախագիծ
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը և Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրեցին համատեղ նախագծի մեկնարկի վերաբերյալ համաձայնագիր:
Այսօր ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը և Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրեցին համատեղ նախագծի մեկնարկի վերաբերյալ համաձայնագիր:
Ստորագրման արարողության ներկա էին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» Նախագահ և գործադիր տնօրեն Վազրիկ Սեկոյանը և «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցյության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ինչպես ներկայացրեցին կազմակերպությունների ներկայացուցիչները, ծրագիրը նախատեսում է սպառողական շուկաների, արտադրողների կամ ծառայություններ մատուցողների կողմից արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների շուկաների մշտադիտարկում:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է սպառողների կարծիքների ուսումնասիրություն, և ստացված արդյունքների հրապարակում: Նախատեսվում է նաև հասարակական ոլորտում գործող և պետական կառավարման մարմիններում գործիչների, նախարարությունների և պետական այլ կառույցների աշխատանքների գնահատումը ՀՀ բնակչության կողմից։