Հայաստանում է լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանին
21-ի հեռանկարներ փառատոնի շրջանակում Հայաստան են եկել աշխարհի լավագույն երաժիշտները: «Փառատոնի կազմակերպիչները մեզ ամեն տարի առաջարկում են ավելի մեծ ֆորմատի ծրագրեր: 21-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում է լեգենդար ջութակահար, բազմակի Գրեմմիի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանին՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբով»,- այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանն ասաց, որ չորս տարի անընդմեջ հրավիրել են ջութակահարին, և ի վերջո հասել են իրենց նպատակին:
Պինկաս Ցուկերմանն ասաց, որ ինքը 50 տարի է, ինչ նվագում է ջութակ, սակայն դեռևս չի ունեցել իր ամենահիշարժան համերգային ծրագիրը: Նա կարծում է, որ ամեն ինչ դեռ առջևում է:
Պինկաս Ցուկերման և Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբի համերգը տեղի կունենա այսօր` Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին։ Ծրագրում կհնչեն Բոկերինի, Մոցարտի, Բրամսի ստեղծագործութուններից։
Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։