«Ազադլըգ». Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության առաջնորդի դեմ դիվերսիա է ծրագրվում
Ադրբեջանի թիվ 31 Սուրախանիի երկրորդ ընտրատարածքում «Ժողճակատ-Մուսավաթ» բլոկի միակ թեկնածու, «Ժողճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ դիվերսիա է ծրագրվում: Այս մասին «Ազադլըգ»-ին հայտնել են Ալի Քերիմլիի ընտրական շտաբից:
Ասվում է, որ նոյեմբերի 6-ին` նախընտրական քարոզարշավն ավարտվելուց հետո, ադրբեջանական մամուլում Ալի Քերիմլիի հետ կապված քարոզչական նյութ է հրապարակվելու, որը պետք է օգտագործվի «Ժողճակատ»-ի նախագահի դեմ: Տեղեկության մեջ ընդգծվում է, որ ծրագրված է նմանատիպ մեթոդից օգտվել նաեւ ընդդիմության մյուս թեկնածուների դեպքում: Ալի Քերիմլիի նախընտրական շտաբը հայտարարում է, որ օրենսդրությամբ նախատեսված ժամկետում քարոզարշավը դադարեցվելուց հետո Ալի Քերիմլիի մասին հրապարակված յուրաքանչյուր նյութ կգնահատվի որպես «Ժողճակատ» կուսակցության առաջնորդի դեմ կազմակերպված դիվերսիա: