Թուրք կանանց 33 տոկոսը մտածում է ինքնասպանության մասին
Թուրքական «Milliyet» թերթի «Թուրք տղամարդկանց ամոթի օրը» հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայում կանանց 41.9 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական ու սեռական բռնության: Նրանց 33 տոկոսը մտածում է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու մասին: Բռնության ենթարկվածների 48 տոկոսն այդ մասին ոչ ոքի չի ասում: Թուրքիայում կատարված հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել 24.048 իգական սեռի ներկայացուցիչ: Պրազվել է` բռնարարքի թիրախ դարձած կանանց 49.9 տոկոսը ցածր եկամուտ ունեցող ստորին խավից է: Բռնության ենթարկվածների ավելի քան 55 տոկոսը ոչ մի կրթություն չի ստացել: Նշենք, որ այսօր կանանց դեմ գործադրվող բռնությանը «ոչ» ասելու միջազգային օրն է: