Կոլա` կաթնամթերքի փոխարեն. Դպրոցների տնօրենները չե՞ն կարող վերահսկել բուֆետները
«Առավոտը» դարձյալ անդրադարձել է դպրոցների բուֆետներում վաճառվող սննդամթերքին եւ հետաքննության արդյունքում պարզել, որ որոշ դպրոցներում առողջության համար վտանգավոր սնունդ է վաճառվում: Օրինակ` Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում դպրոցականներն ուտում են այն, ինչ եկամուտ է բերում «Սահականույշ» ՍՊԸ-ին, բուֆետում վաճառվում է գազավորված ըմպելիք, ինչն արգելված է: Տնօրենները թերթի հետ զրույցում արդարացել են, որ բուֆետներն իրենք վարձակալությամբ են տվել եւ որեւէ վերահսկողական մեխանիզմ չունեն դրանք շահագործող ՍՊԸ-ների նկատմամբ: