Ստամբուլում Գեղամյանին հաջողվել է չեզոքացնել թուրք-ադրբեջանական նախաձեռնությունները (տեսանյութ)

Ստամբուլում այս օրերին ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայկական պատվիրակությանը հաջողվել է չեզոքացնել թուրք-ադրբեջանական նախաձեռնությունները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի խոսքով` Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում պետք է ընդունվի Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեի մշակած բանաձևը, որն էլ իր հերթին պետք է ներառվի Վեհաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվելիք հռչակագրի մեջ: Այն հանդիսանում է Վեհաժողովի աշխատանքների գլխավոր արդյունքը և, որպես կանոն, քաղաքական հիմնական բանավեճերն ընթանում են այս փաստաթղթի շուրջ:

Ստամբուլից Արտաշես Գեղամյանը Panorama.am-ին պատմեց, որ «ադրբեջանցիներն առաջարկ էին արել, որ անհապաղ գումարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր կոնֆերանս»: Խոսքը ոչ թե Մինսկի խմբի համանախագահների մասին է, որոնք երեքն են, այլ բոլոր մասնակիցների, որոնց թվում ընդգրկված է նաև Թուրքիան:

Արտաշես Գեղամյանի ներկայացմամբ, այս առաջարկը, որ նիստի արձանագրության մեջ նշվել էր որպես 56-րդ լրացում, արվել էր միաժամանակ Ադրբեջանի ողջ պատվիրակության և Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աբդուլքադիր Էմին Օնենի ու թուրքական խորհրդարանի անդամ Մեհմեթ Նաչի Բոստանջիի կողմից: Նրանք իրենց առաջարկն հիմնավորել են այն թեզով, որ «Մինսկի խմբի նախագահության եռյակը չի արդարացնում սպասելիքները և քսան տարվա ընթացքում առաջընթաց չի կարողացել արձանագրել»:

Հայ պատգամավորի խոսքով` այս առաջարկը անվստահության դրսևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ, ինչի մասին էլ ինքը խոսել է Վեհաժողովում ունեցած մի քանի ելույթներում: Մասնավորապես, երեկ` հունիսի 1-ին կայացած քննարկումներում Արտաշես Գեղամյանը նշել է . «Ես ցանկանում եմ նշել, որ 56-րդ լրացման ընդունումը հղի է Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության միջազգայնացմամբ, և մենք վտանգում ենք այդ տարածաշրջանը մտցնել տևական արյունահեղ պատերազմների անդունդը: Ես կտրականապես համաձայն չեմ ադրբեջանցի գործընկերոջ կարծիքի հետ, ով սկսեց նվազեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Օգտվելով առիթից` ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին, որոնց ջանքերի շնորհիվ արդեն 20 տարի այդ տարածքներն ապրում են հարաբերական խաղաղության պայմաններում, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը տարեկան երեք միլիարդ դոլար է ծախսում սպառազինվելու համար: Այդ լրացման ընդունումը մեկ նպատակ է հետապնդում` բանակցային գործընթացում ներգրավել Թուրքիային, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են` երկու պետություն»:

Ամփոփելով խոսքը` Արտաշես Գեղամյանը նշել է. «Ես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերներին խնդրում եմ շատ ուշադիր վերաբերվել 56-րդ լրացմանը: Այն իր մեջ Հարավային Կովկասի տարածաշրջանում լայնածավալ պատերազմների վերսկսման վտանգ է պարունակում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, հիգերորդ անգամ հակամարտող կողմերին կոչ է անում հասնել խաղաղ կարգավորման: Եվ հինգերորդ հայտարարությունը շահեկանորեն տարբերվում է նախորդ չորսից` իր հստակությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտին իր վճռական հղումներով: Ես խնդրում եմ մերժել այդ լրացումը: Բնականաբար, մերժման դեպքում մեր կողմից առաջարկված 57-րդ լրացումը մենք կհանենք քննարկումից»:

Բանն այն է, որ թուրք-ադրբեջանական պատվիրակությունների նախաձեռնությունից հետո հայկական կողմն առաջարկել է մեկ այլ լրացում, որն արձանագրվել է որպես 57-րդ, որով առաջարկվել է վերահատատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: Այս առաջարկի մասին խոսելիս Արտաշես Գեղամյանը կրկին հղում է արել համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությանն ու նշել, որ «այս կետով մենք վերահաստատում ենք նրանց պատրաստակամությունը, հակառակ դեպքում կհետևի հակամարտության միջազգայնացումը, ինչը Հարավային Կովկասի տարածքը կդնի ճիշտ այն դրության մեջ, որտեղ հայտնվել են Հյուսիսային Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը»:

Մեզ հետ զրույցում Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ չնայած Թուրքիայի պատվիրակության ղեկավարի ունեցած անձնական մեծ ազդեցությանը օտարերկրյա խորհրդարանականների շրջանում և չնայած Թուրքիայի կողմից ճոխ և բարձրակարգ ընդունելությանը, պատվիրակների մեծ մասը կիսել են իր փաստարկները:

«Իմ թեզը պաշտպանեցին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, և որ ինձ համար մեծ անակնկալ էր, Մեծ Բրիտանիայի պատվիրակները»,- տեղեկացրեց Արտաշես Գեղամյանը և ընդգծեց, որ այդ լրացումն ի վերջո ձախողվեց:

«Սա շատ մեծ հաղթանակ էր, որովհետև Ստամբուլում, Թուրքիայի պատվիրակության ղեկավարի հեղինակության ու ազդեցության պայմաններում դա հաջողվեց մեզ»,- նշեց պատգամավորը և տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է ի չիք դարձնել նաև ադրբեջանական մեկ այլ առաջարկ:

Բանն այն է, որ մեկ այլ առաջարկով էլ Ադրբեջանը պահանջել է, որ փաստաթղթում լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տրվեն այն երկրներին, որոնք չեն անդամակցում որևէ ռազմա-քաղաքական բլոկի: Ըստ Արտաշես Գեղամյանի, ադրբեջանական պատվիրակության թիրախը եղել են Հայաստանն ու ՀԱՊԿ-ը: Ի պատասխան, Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել և նշել, որ այս առաջարկը վիրավորանք է բոլոր չմիավորված երկրներին, որոնց թիվն անցնում է հարյուրից. «Այն հղումը, որ որևէ դաշինքի չանդամակցող երկիրը անվտանգության լրացուցիչ երաշխիքների կարիք է զգում, ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ դերի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի դերի նվազեցում և այն փաստի միանշանակ անտեսում, որ առկա են հարյուրից ավելի չմիավորված երկրներ»: Հայ պատգամավորը նշել է, որ առաջարկը, մեղմ ասած, անգրագետ է և ԵԱՀԿ ԽՎ-ին վայել չէ նման լրացում կատարելը: Ըստ Արտաշես Գեղամյանի, այս մոտեցումը ևս կիսվել է պատվիրակների կողմից և Ադրբեջանի առաջարկը տապալվել է:

Տեղեկացնենք, որ Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է վերը նշված բանաձևին, ապա փաստաթղթի նախագծում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորապես, 14-րդ կետով կոչ է արվում «ակտիվացնել չկարգավորված հակամարտությունների խաղաղ և կենսունակ լուծումների մշակման ուղղությամբ ջանքերն» ու ԵԱՀԿ նախագահությանը կոչ է արվում «կրկնապատկել Կովկասում և Մոլդովայում ձգձգված ողբերգական հակամարտությունների լուծումների որոնման ջանքերը»:

Հաջորդ` 15-րդ կետով նշվում է, որ «այդ կապակցությամբ կրկնում է իր հանձնարարականը` վերականգնելու ԵԱՀԿ ներկայությունը Վրաստանում և պահպանելու ու ամրապնդելու ԵԱՀԿ Բաքվում և Երևանում գտնվող բյուրոները, ինչպես նաև Մոլդովայում ԵԱՀԿ առաքելությունը»:

Հարկ է նկատել, որ իր մեկ այլ ելույթով, Արտաշես Գեղամյանը պահանջել էր հավասարության նշան չդնել ԵԱՀԿ Բաքվի և Երևանի բյուրոների միջև. «Հավանաբար զեկույցում, բանաձևում ցավալի սխալ է տեղի ունեցել: Սխալն այն է, որ Երևանում ԵԱՀԿ բյուրոն փայլուն գործում է, և Երևանում ԵԱՀԿ բյուրոյի գործունեությունը դնել նույն հարթության վրա Ադրբեջանում դրա գործունեության հետ սկզբունքորեն ճիշտ չէ, քանի որ այն գտնվում է փակման եզրին»:

Հավելենք նաև, որ փաստաթղթի նախագծի 17-րդ կետով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արվում շարունակել իրենց փախգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնումների ուղղությամբ»:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}