Ջավախահայերի խնդիրները. ինֆորմացիոն վակուում, արտագաղթ, հայաթափում և առանց հայոց լեզվի. Վահագն Չախալյան

Հեղինակ` Մարի Թարյան

Վրաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը թեև ակտիվ մեկնարկել է, սակայն Ջավախք այդ ակտիվությունը դեռ չի հասել: Թեկնածուներից մեկը` Դավիթ Բաքրաձեն է միայն այցելել Ջավախք, ներկայացրել իր մոտեցումները ջավախահայերի ունեցած խնդիրների հետ կապված: Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բնորոշմամբ` այդ մոտեցումները շատ ընդհանրական ու վերացական են, և խնդիրների լուծման որևէ մեխանիզմ հստակ նշված չէ: Իսկ մյուս թեկնածուներն ընդհանրապես չեն այցելել և իրենց մոտեցումների մասին խոսելն ավելորդ է:

 Panorama.am-ը ջավախահայերի խնդիրների շուրջ զրուցել է Վահագն Չախալյանի հետ, ով երկար ժամանակ քաղաքական հետապնդման էր ենթարկվում և չորս տարուց ավելի գտնվեց բանտում` իր քաղաքական հայացքների պատճառով: Չախալյանը Վրաստանում այդպես էլ քաղբանտարկյալ չճանաչվեց, նրան համաներմամբ ազատ արձակեցին` չներառելով քաղբանտարկյալների ցուցակում:

Ժողովրդավար երկրի ընտրությունները. Թեկնածուների անտարբերությունը ջավախահայերի խնդիրներին

Մեր արդարացի պահանջները, մեր ունեցած խնդիրները մի գուցե հաճելի չեն վրացիների ականջի համար, բայց բխում են ընդհանուրի շահերից, բոլոր նրանց շահերից, ովքեր ուզում են իսկապես հզոր, ժողովրդավար երկիր, հայ-վրացական բարիդրացիական հարաբերւթյուններ ունենալ: Վատն այն է, որ տարիների ընթացքում Սահակաշվիլու ռեժիմը այս խնդիրների դեմ բացասական քարոզարշավ է տարել, և դժվար է մեկ օրում կամ մեկ շաբաթում դա վերացնել, մարդկանց հասկացնել, որ ինչպես ցանկացած ժողովրդավար երկրում, Վրաստանում էլ պետք է պատշաճ անդրադառնալ ցանկացած այլազգի քաղաքացու խնդիրներին: Երբ Սահակաշվիլին եկավ իշխանության, ջավախահայությունը խանդավառված էր, մտածում էին ժողովրդավարության առաջամարտիկ է, ոնց որ ներկայացնում էին տարիներ շարունակ, բայց պարզվեց փոքր հիպնոսի է ենթարկել: Պետք է հասկանան, որ այդ անջատողականության, ծայրահեղականության թեման ինքն իրեն արդեն պարպել է: Շահարկելն արդեն անիմաստ է, մենք պետք է առաջ նայենք, հասկանանք ինչպես պետք է լուծենք այսօրվա խնդիրները, ինչպես պետք է իսկական ինտեգրացում լինի, որ հայ քաղաքացիներին էլ մասնակցեն Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին: Ուղղակի այստեղ մեզ համար գիտե՞ք ինչն է կարևոր` նախագահի թեկնածուների մոտեցումը մեր ունեցած խնդիրներին: Նախագահի թեկնածուները մինչ օրս որևէ կերպ չեն անդրադարձել դրանց: Ցանկացած ժողովրդավար երկրում չեմ կարող պատկերացնել, որ նախագահի թեկնածուները հայկական համայնքին հուզող հարցերին չանդրադառնան: Այստեղ մենք ընտրողների փոքր թիվ չենք կազմում:

Ջավախահայերի սոցիալ-տնտեսական խնդիրները. Առաջնահերթ հարցեր, որոնք լուծում են պահանջում

Այս տարիներին շատ բան չի փոխվել, ինչպես գովազդում էին Սահակաշվիլու և Մերաբիշվիլու ռեժիմի PR-շիկները` կլինի Վրաստանում, թե Հայաստանում: Միշտ վերանորոգված Ախլաքալաք- Թբիլիսի ճանապարհն են աչք մտցնում, բայց այդ ճանապարհը վերանորոգվել է ԱՄՆ ֆինանսկան օժանդակությամբ, իսկ դրա պայմանագիրը ստորագրված էր դեռևս Շևարնաձեի օրոք: Պարզապես այնպես եղավ, որ կառուցումը համընկավ Սահակաշվիլու իշխանության տարիներին: Այնպես չէ, որ այդ ճանապարհը հենց ինքն է վերանորոգել: Առկա է նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Մինչև Սահակաշվիլու տարիները չպետք է մոռանանք, որ Հայաստանից էլեկտրական գիծ քաշվեց դեպի Ջավախք, դրանով ճիշտ է կրճատվեց խնդիրը: Նոր աշխատատեր չեն բացվել, մարդիկ ունեն այն խնդիրները, որ ունեին: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա մարդիկ արտագնա աշխատանքի են գնում, ավելին, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացել է: Ի՞նչ տնտեսական բարելավման մասին է խոսքը:

Ջավախքն` առանց հայերի. Հայաթափման խնդիրը. Ընդգծված խտրականություն հայերի ու թուրքերի միջև

Այդ խնդիրը կա, քանի դեռ ջավախահայությունը չի զգում արդարություն, պաշտպանվածություն, որ քո երկիրը պաշտպանում է քեզ որպես իր քաղաքացու: Քո երկիրը քեզ հավասար է վերաբերվում, իր մյուս քաղաքացիների նման: Քանի դեռ սա չկա, արտագաղթը միշտ էլ լինելու: Սահակաշվիլու ռեժիմի օրոք ընդգծված տարբերություն էր հայերի ու թուրքերի և ադրբեջանցիների հարցում: Եթե հայերին հողեր չէին վաճառում, ադրբեջանցիներին ու թուրքերին վաճառում էին: Ավելին, եթե հայն ուներ Վրաստանի քաղաքացիություն, միևնույնն է, չէր կարող հողը սեփականաշնորհել, իսկ Թուրքիայի քաղաքացուն հող է վաճառել: Սահակաշվիլին մեկ ստորագրությամբ զրկել է ջավախահերին քաղաքացիությունից ու տասնապատիկ ավելի թուրքերի քաղաքացիություն տվել: Նույնն է նաև բիզնեսի, մշակույթի առումով: Պատկերացրեք, ջավախահայ հայտնի մարդու արձանը թույլ չտվեցին կանգնեցնել Ախալքալաքում, իսկ Հեյդար Ալիևի արձանն ամեն քայլափոխի կանգնեցրել են: Նույնը նաև տնտեսական մասով է: Այսօր ամենամեծ հարկատուն ադրբեջանական մի ընկերություն է, Աջարիայի կեսը թուրքական կազմակերպություններն են գործում: Թուրք-ադրբեջանական կապիտալը ներխուժել է Ջավախքը, ինչը Սահակաշվիլու թույլտվությամբ է եղել:

Տեղեկատվակվական վակուում. Ընդդիմադիրներին հետապնդելու քաղաքականությունը

Ջավախահությունը գտնվում է ինֆորմացիոն վակուումում: Մեր բնակչությունն ընդհանրապես տեղեկացված չէ ոչ մի քաղաքական անցուդարձից: Դրանից ելնելով էլ` ընդդիմադիր հայացքներ ունենալ ու հետապնդել դրանք, մի քիչ հնարավոր չէ: Ինչ վերաբերում է Սահակաշվիլու ռեժիմին, նրանք դեմ են ցանկացած ընդդիմադիր հայտարարության և ցավոք իր իշխանական մարմիններով դեռ որոշ չափով պահտպանում է լծակները: Եթե այդ լծակները չօգտագործի, իր կուսակցությունն առավելագույնը երեք տոկոս կհավաքի: Չնայած հիմա խոսվում է քսանից երեսուն տոկոսի մասին, ինչը միայն իշխանական լծակների օգտագործման դեպքում կլինի: Ինչ վերաբերում է հետապնդումներին, ցավոք վախի մթնոլորտը դեռ կա: Հայ քաղաքացիների դեմ իրականացրած Սահակաշվիլու և Մերաբիշվիլու սարսափելի միջոցներն են հանգեցրել դրան: Ահաբեկված լինելու զգացումը պահպանվում է:

Հայերենը` տարածաշրջանային լեզու. Հայերենի դասաժամերի թվի վերականգնումն ու Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը

Սահակաշվիլու ռեժիմն ամբողջությամբ վերացրել է Հայ գրականություն առարկան, նման առարկա ընդհանրապես գոյություն չունի: Ցավոք այսքան տարի լռել են նաև այն մարդիկ, ովքեր իրավունք ունեին խոսելու: Սահակաշվիլին նախ վերացրեց Հայ ժողովրդի պատմություն առարկա, ապա Հայ գրականությունը հանեց, իսկ Հայոց լեզվի դասաժամերն այնքան է կրճատել, որ կարելի է ասել, որ երեխաներն այդ առարկան էլ չեն անցնում: Վրացերենը սովորելը, հասկանալի է, որ պետք է, նորմալ երևույթ է: Բայց այդ վրացրենը մեր հայոց լեզվի հաշվին չպետք է լինի: Սա պետք է հասկանանք բոլորս: Եթե վրացերենի դասաժամերն ավելացնելու խնդիր կա, թող ավելացնեն, բայց ինչո՞ւ դա անել հայոց լեզվի հաշվին, հայ գրականության հաշվին:

Հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների պահպանում և վերադարձ

Գիտեմ, որ ինչ-որ դրական քայլեր արվում են: Խոստացվել է, որ պետական բյուջեից հուշարձանների վերանորոգման համար գումարներ պետք է հատկացվեն: Տեսանելի փոփոխություն, սակայն, դեռևս չկա: Հուսանք, որ նախագահական ընտրություններից հետո կլինի: Պիտի լուծումներ տրվեն, չեմ ասում բոլոր հարցերին միանգամից, բայց կամաց-կամաց հնարավորինս այդ հարցերին պետք է լուծում տրվի:

Ջավախահայերի ակնալիքները հաջորդ իշխանություններից

Կարևորն այն է, որ չպետք է սեփական քաղաքացիներին առանձնացնել պետական լեզվի իմացությամբ և չիմացությամբ: Ես չգիտեմ` դա կլինի հայոց լեզվին պետական կարգավիճակ տալով, թե ինչ-որ այլ ժամանակավոր միջոց կգտնեն, մինչև հասնենք նրան, որ հայերենին կարգավիճակ տալն ու լեզվի դասավանդումն էլ ցավոտ հարց չի լինի: Մեզ համար ցավալի է, որ բնակչությանը բաժանում են լեզու իմացողների և չիմացողների: Վերջինների իրավունքները ոտնահարվում են ամեն աստծո օր, դա քիչ բան չէ: Մեր խնդիրներից որևէ մեկն էլ երկրորդական չէ: Թեկուզ իմ ձերբակալությունը, չեղավ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն, ավելին ինձ անգամ ազատելուց առաջ հանեցին քաղբանտարկյալների ցուցակից: Այնինչ, իմ քաղբանտարկյալ լինելու փաստը հստակ էր ամենքի համար, դա այնպես չէ, որ ապացուցման կարիք ուներ կամ ինչ-որ կասկածներ կային: Կարևոր է նաև այն, որ մինչ օրս գնահատական չի տրված Ջավախքում Սահակաշվիլու, Մերաբիշվիլու հանցավոր ռեժիմի վայրագություններին: Ցավալին գիտե՞ք որն է, որ այստեղ նորից բաժանում են հայ քաղաքացի և վրաց քաղաքացի: Երբ խոսքը գնում է ջավախահության դեմ իրականացված հանցանքների մասին, լռում են: Կարևոր է, որ վերևներից ճնշումներ գործադրելու մեխանիզմը դադարի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}