Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը չի ստորագրվի ապրիլի 29-ին. Վահրամ Ավանեսյան
Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը չի նախատեսվում ապրիլի 29-ին, ինչպես ավելի վաղ հայտարարել են որոշ լրատվաﬕջոցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը:
Նրա խոսքերով` ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային ﬕությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը` ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները:
«Կախված այդ հանդիպումից` աշխատանքային խումբը իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի Մաքսային միության բարձրագույն խորհրդի նիստին՝ նախագահների մասնակցությամբ: Այդ նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել ինչպես ժամկետների, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Իսկ մայիսի վերջին, ըստ նրա, նախնական տվյալներով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների ﬕջև` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրասիական տնտեսական ﬕության վերաբերյալ պայմանագիրը:
«Պայմանագրի նախապատրաստման աշխատանքները կապված են այն ապրանքների շուրջ բանակցությունների հետ, որոնց մասով Հայաստանը բացառություն է ցանկանում ստանալ ՄՄ մաքսատուրքերից: Դրանք հիմք են հանդիսանալու պայմանագրի պատրաստման ժամանակ: Ցանկացած պայմանագրի բովանդակային մասը բանակցությունների ավարտով է նախատեսվում իրականացնել»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է բացառություններին, Վ.Ավանեսյանն ասաց, որ դեռ հայտնի չեն այդ ապրանքախմբերը:
«Ընդհանուր առմամբ` բառացությունների համար ներկայացված են շուրջ 900 ապրանքախմբեր, դրանց մեջ են ինչպես սպառման ապրանքներ, այնպես էլ միջանկյալ ապրանքներ»,- ասաց նա:
Նաև հավելեց, որ ապրանքախմբերում ընդգկված են ավտոմեքենաները, մսամթերքը, դեղորայքը, շինարարական նյութերը և այլն:
Նախարարի պաշտոնակատարը միաժամանակ նշեց, որ նման կարևորագույն խնդիրների շուրջ ավելի ուշադիր կլինի և լրագրողների հետ զրույցում, այսուհետ պատասխաններին միանգամից չի արձագանքի: