Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, որից 118-ը հատկացված է ՊՆ-ին. Tert.am
Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, քանի որ, իր կառուցվածքը հաստատելիս, տեղավորվել է 686 հաստիքի շրջանակներում, որոնք Պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների մարմինների հաստիքներ են: Այս մասին գրում է Tert.am-ը` վկայակոչելով Քննչական կոմիտեի իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի աղբյուրները նաև հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը` ինչպես նախատեսված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով:
Քանի որ ոստիկանության քննչական ապարատը ունի 568 ծառայող, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ 118, դրանց գումարը ստացվել է Քննչական կոմիտեի հաստիքների վերը նշված թիվը։ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կազմում նախատեսվել է 90 հաստիք: Կոմիտեի նախագահը ունենալու է 4 տեղակալ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակում`
Աղվան Հովսեփյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ