Կդիտվի փոփոխական եղանակ
Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Սեպտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: