Պուտինը Դոնբասի առաձին շրջանների կարգավիճակի մասին օրենքն համարում է «քայլ ճիշտ ուղղությամբ»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրինագիծը քայլ է ճիշտ ուղղությամբ: Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, Պուտինն հայտարարել է նախօրեին Միլանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Ես ծանոթ եմ Նովոռոսիայի ներկայացուցիչների թե՛ արձագանքին, թե՛ գնահատականներին: Երևի թե դա կատարյալ փաստաթուղթ չէ, սակայն, այնուհանդերձ, քայլ է ճիշտ ուղղությամբ: Հույս ունենք, այն կօգտագործվի անվտանգության ոլորտում առկա հարցերի վերջնական լուծմանն հասնելու համար», - հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, Պորոշենկոյի ստորագրած օրենքով Դոնեցկի և Լուգանսկի մարզերի աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում երեք տարի ժամկետով տեղական ինքնակառավարման նոր կարգ է սահմանվում:
Համաներում է հայտարարվում ռազմական գործողություններին մասնակցած անձանց նկատմամբ, իսկ դեկտեմբեր ամսին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Դոնեցկի և Լուգանսի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներն հայտարարել են, թե չեն ճանաչում օրենքը: Հիմնական վիճահարույց դրույթներից աշխարհազորայինները մատնանշոմ են այն հանգամանքը, որ հստակեցված չեն այն տարածքները, որոնց վրա տարածվելու է օրենքի գործողությունը: Դրանք հաստատվելու են Գերագույն ռադայի կողմից առանձին փաստաթղթով:
Նախորդող հրապարակում՝
Դոնեցկում չեն ճանաչում Պորոշենկոյի ստորագրած հատուկ կարգավիճակի մասին օրենքը