Ով որ բացակա է լինելու, թող Համո Սահյան չմեջբերի. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)
«Երբ մյուս անգամ հավաքված լինենք, պետք է այս հարթակը լիքը լինի»,-այսօր ՀԱԿ նախաձեռնած հանրահավաք-երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եվ ով որ բացակա է լինելու, թող Համո Սահյան չմեջբերի»,-ավելացրեց Ր. Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ մյուս կուսակցությունների լիդերները չեն մասնակցում, նա պատասխանեց. «Այս պայքարը Հայաստանի համար է: Ես այստեղ լիդեր չեմ, շարքային քաղաքացի եմ այստեղ»:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն քաղաքացիական ժողովներ, միգուցե հենց 2015 թվականի սկզբում:
Հիշեցնենք, որ այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը նախաձեռնել է երթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախորդող հրապարակում՝
Հանրահավաք-երթը մեկնարկեց. ՀԱԿ-ին կմիանան «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն