Նոյեմբերին ջիհադիստները սպանել են 5000-ից ավել մարդ
Ջիհադիստները 2014 թվականի նոյեմբերին 5042 մարդու են սպանել: Ըստ BBC World Service-ի և Լոնդոնի թագավորական քոլեջի համատեղ զեկույցի` ամենաշատ մարդ (2206) սպանել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը գործում է Իրաքում և Սիրիայում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ԻԼԻՊ-ին հետևում է «Բոկո Հարամը» և «Թալիբանը»` 801 և 720 զոհ համապատասխանաբար:
Նշվում է, որ ամենաշատ մարդ սպանվել է Իրաքում (1770), ապա գալիս է Նիգերիան (786), Աֆղանստանը (782) և Սիրիան (693): Ջիհադիստների հարձակման զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչները (2079), հետո զինվորականները, ոստիկանները և պաշտոնյաները (1952): Զոհերի թվում կան նաև ջիհադիստներ (935):
Հետազոտության մեջ նշվում է, որ տվյալները հավաքագրելիս հաշվի են առնվել միայն սուննի-ջիհադիստների հարձակումները, որոնց գաղափարախոսությունները մոտ են «Ալ-Կաիդա»-ին: